Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
06.09.2026

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում է աշխատասեր, ուշադիր և պատասխանատու Մերչենդայզերի՝ վաճառքի կետերում մեր ապրանքատեսականու լավագույն ներկայացվածությունն ապահովելու համար։

Պարտականություններ

  • Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածություն խանութներում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների,
  • Հետևել ապրանքների պիտանելիության ժամկետներին և դրանց արտաքին տեսքին,
  • Կատարել պարբերական այցեր վաճառքի կետեր՝ ապրանքների առկայությունը, դասավորությունը և գները վերահսկելու նպատակով,
  • Հետևել գնապիտակների ճշգրտությանը և առկայությանը,
  • Կազմել հաշվետվություններ ապրանքների մնացորդների և պահանջարկի վերաբերյալ,
  • Պահպանել լավ հարաբերություններ հաճախորդների հետ,
  • Գունավորման սարքերի սպասարկում,
  • Համագործակցել վաճառքի կետերի անձնակազմի հետ։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ մերչենդայզինգի կամ վաճառքի ոլորտում,
  • Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Լավ հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
  • Ճկունություն և արագ շարժունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 09։00-18։00

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Վառելիքի գումարի փոխհատուցում
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում