Մերչենդայզեր
Արդիս ՍՊԸ
Նկարագրություն
Մերչենդայզերը պատասխանատու է ընկերության ապրանքների պատշաճ ներկայացման, դասավորության և վաճառքի խթանման համար՝ խանութներում ապահովելով ապրանքների տեսանելիությունը, բրենդային չափանիշներին համապատասխան դասավորությունը և հաճախորդների ուշադրության գրավումը։ Նա կարևոր դեր ունի վաճառքների աճի, շուկայի մրցունակության և մատակարարների հետ արդյունավետ համագործակցության ապահովման գործում։
Պարտականություններ
- Ապահովել ապրանքների դասավորությունն և վիզուալ ներկայացումը վաճառքի կետերում՝ ըստ բրենդային ստանդարտների,
- Հետևել, որ ապրանքները լինեն մաքուր, անփոխարինելի և լավ տեսանելի վայրերում,
- Պարբերաբար թարմացնել ապրանքային ցուցադրությունները՝ հաշվի առնելով սեզոնայնությունը և ակցիաները,
- Համագործակցել վաճառքի թիմի և պահեստի աշխատակիցների հետ՝ ապահովելով ապրանքների ժամանակին համալրումը,
- Աջակցել վաճառքի թիմին՝ խթանելով նոր ապրանքների և ակցիաների ներկայացումը,
- Հավաքագրել շուկայի և մրցակիցների մասին տեղեկատվություն՝ ներկայացնելով դիտարկումները մարքեթինգային բաժնին,
- Կատարել պարբերական այցեր տարբեր վաճառքի կետեր՝ վերահսկելու դասավորությունն ու ներկայացման որակը,
- Հետևել, որ բոլոր մերչենդայզինգային նյութերը (պաստառներ, ցուցանակներ, դիսփլեյներ) տեղադրված լինեն ճիշտ ձևով։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մերչենդայզինգի կամ վաճառքի ոլորտում,
- Լավ հաղորդակցական և բանակցային հմտություններ,
- Հիանալի կազմակերպչական և ժամանակի կառավարման ունակություն,
- Վարորդական իրավունք (Բ կարգ) և մեքենա ունենալը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
- Արագ արձագանքման և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: