Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

Բայազետ 1 ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200-250
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
20.07.2025

Նկարագրություն

Բայազետ ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու մերչենդայզերի։

Պարտականություններ

  • Ապրանքների դասավորության ապահովում վաճառքի կետերում,
  • Այցելություն վաճառքի կետեր՝ ըստ սահմանված պլանի,
  • Ապրանքների տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, գովազդային նյութերով,
  • Ապրանքների ժամկետների հետևողականություն,
  • Տեղեկատվության տրամադրում ապրանքի բացակայության կամ բավարար քանակով բացակայության մասին,
  • Տեղեկատվության տրամադրում շուկայում փոփոխությունների և նորարարությունների մասին,
  • Գործընկերների դեբիտորական պարտքերի վերահսկողություն /վաճառքի մենեջերների ներկայացրած պարտքերի վերահսկում/,
  • Հաշվետվությունների պատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Մերչենդայզերի աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի,
  • Սեփական մեքենայի առկայություն (վարորդական իրավունքի առկայությամբ),
  • Ապրանքային դասակարգման ու տեղադրման կանոնների իմացություն,
  • Վաճառքի տվյալների վերլուծություն,
  • Համակարգչային հմտություններ,
  • Ֆոտոնկարահանման և վիզուալ ներկայացման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Ստեղծագործական մտածողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09։00-18։00։

Ավտոմեքենայի մաշվածության և վառելիքի ծախսերը հոգում է ընկերությունը։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան,Խորենացի 43/7, Կոտայքի մարզ, գ․ Արամուս, Անկախության 1փող․ 10/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
94714346

<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում