Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

Զեթ Ընդ Էյ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 13.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Z&A ընկերությունը փնտրում է փորձատու մերչենդայզեր, ով պատասխանատու է լինելու խանութ սրահների՝ ապրանքատեսականու ներկայացման/ցուցադրության կանոնների սահմանման և միջազգային ստանդարտների պահպանման համար։

Պարտականություններ

  • Պլանավորել և մշակել ընկերության նպատակների իրագործմանն ուղղված մերչենդայզինգի ռազմավարություն,
  • Մշտապես ուսումնասիրել և հետևել հաճախորդների կարիքներին և սպասելիքներին,
  • Սահմանել և վերահսկել ապրանքների օպտիմալ ցուցադրություն և դասավորվածություն,
  • Հետևել ապրանքների ներկայացման համար անհրաժեշտ իրերի առկայությանը և համապատասխանելիությանը (գնապիտակներ, կախիչներ և այլն),
  • Վարել գործնական հարաբերություններ միջազգային գործընկերների հետ,
  • Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Բիզնես հաղորդակցության և նամակագրության վարման կանոնների իմացություն,
  • MS Office իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցության հմտություն։

Հավելյալ նշումներ

Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները։

Ընկերության մասին
address
Հասցե
Հյուսիսային պող․ 5 թիվ 177
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
055507802

«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։

Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»


Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։

Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք:

Տեսնել ավելին
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում