Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
19.01.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է եռանդուն և ակտիվ մերչենդայզերների Մերչենդայզինգի թիմին միանալու համար։

Պարտականություններ՝

  • Իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ դասավորվածությունը՝ ըստ հաստատված կարգի,
  • Հետևել և վերահսկել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը,
  • Հետևել վաճառակետերում գովազդային նյութերի առկայությանը, իրականացնել պրոմո ակցիաներ,
  • Վերահսկել դարակաշարերի, ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությունը,
  • Հաստատել հաճախորդների հետ վստահելի և գործարար հարաբերություններ,
  • Վարել և ներկայացնել ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվություններ,
  • Կատարել հաստիքից բխող այլ աշխատանքներ։

Պահանջներ՝

  • Մերչենդայզերի, վաճառողի կամ վաճառող-խորհրդատուի փորձ,
  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն,
  • Միջանձնային հաղորդակցման և շփման գերազանց հմտություններ,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Բարձրագույն կրթությունը կդիտվի առավելություն,
  • Տեխնիկական աշխատանքներ կատարելու կարողություն։

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում