Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

«Թել-Սել» ԲԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
16.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Թել-Սել ընկերությունն իր մեծ ընտանիքին միանալու է հրավիրում տեխնիկական/թվային մտածողությամբ և արագ սովորող մասնագետների՝ Վաճառքի և շուկայի զարգացման թիմը համալրելու համար։ Ձեր հիմնական նպատակը մեր համակարգի ճշգրիտ և արդյունավետ օգտագործելիությունն ապահովելն է։

Պարտականություններ

  • Անհպում վճարումներ ընդունող կորպորատիվ հաճախորդների մասնաճյուղերում իրականացնել Ընկերության համակարգչային ծրագրերից և մատուցվող ծառայություններից օգտվելու վերաբերյալ անձնակազմի ուսուցում,
  • Ապահովել կորպորատիվ հաճախորդների մասնաճյուղերում տպագրական գույքի և ծրագրային ապահովումների պատշաճ և մշտական առկայություն,
  • Հաճախակի այցերի միջոցով բացահայտել կորպորատիվ հաճախորդների մասնաճյուղերում առկա թարմացումների անհրաժեշտությունը,
  • Իրականացնել կազմակերպչական անհրաժեշտ գործառույթներ մարքեթինգային համատեղ նախագծերի ընթացքում,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ առաջադրանքներ՝ ըստ անհրաժեշտության։

Պահանջներ

  • Ցանկալի է բարձրագույն կրթություն Տեղեկատվական տեխնոլոգիաների, վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում,

  • Համակարգչային գրագիտություն,

  • Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ,

  • Խնդիրների արագ, արդյունավետ լուծման կարողություններ,

  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն ռուսերեն և անգլերեն լեզուների, իմացությունը կդիտվի որպես առավելություն,

  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,

  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ։

Աշխատանքային ժամերը՝ 09։00 -18։00:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
060272223

Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։

Ինչով ենք մենք զբաղվում

Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։

Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում