Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

Sovrano

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 13.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Սովռանո Ընկերությանն անհրաժեշտ են մերչենդայզերներ, Երևան քաղաքի վաճառակետերում, ընկերության արպրանքատեսականու պատշաճ ներկայացվածությունը իրականացնելու համար։

Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։

Պարտականություններ

  • Այցելել վաճառակետեր ըստ նախօրոք հաստատված ցանկի,
  • Ապահովել Ընկերության ապրանքատեսականու ներկայացվածությունը և դասավորվածությունը ըստ Ընկերության մերչնդայզինգի չափանիշների համաձայն,
  • Հետևել գնապիտակների, գովազդային պաստառների առկայությանը և ճշտությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Անձնական մեքենայի առկայության դեպքում` վառելիքի և մաշվածության ծախսերի փոխհատուցմամբ,
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Excel և Word,
  • Արագ կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվություն ,ճշտապահություն, ազնվություն,
  • Սթրեսակայունություն և թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ՝ 09։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում