Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

Վենդա ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 230,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
30.06.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վենդա (Չայկոֆֆ) ՍՊԸ-ն՝ Եվրոպական բրենդերի մասնավորապես, Չիբո, Գուլլոն, Կրոկո և այլն ապրանքների մասով պահանջվում է մերչենդայզեր:

Մինիմալ աշխատավարձը 230.000 և ավել կախված մասնագիտական հմտություններից։

Պարտականություններ

  • Իրականացնել վաճառակետերի մերչենդայզինգ և մշտապես վերահսկողություն
  • Հետևել խանութներում ապրանքների օպտիմալ ներկայացմանը, դասավորությանը՝ պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու նպատակով
  • Կատարել վաճառքների անալիզներ, առաջարկել բարելավման ուղիներ, շտկումներ
  • Համագործակցել խանութների աշխատակիցների հետ՝ ներկայացված տեսականու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ
  • Համագործակցել խանութների աշխատակիցների հետ՝ ապրանքների վրա գնապիտակների առկայությունն ու ճշտությունը մշտապես ապահովելու ուղղությամբ:
  • Պրոմո ակցիաների պատշաճ կազմակերպում և վերահսկողություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ տնտեսագիտության ոլորտներում ցանկալի է
  • Համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի)
  • MS office փաթեթի իմացություն
  • Վարորդական իրավունքի առկայություն
  • ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Ընկերության մասին
address
Հասցե
Րաֆֆու 111/34
address
Աշխատակիցների քանակ
1-15

Վենդա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Զբաղվում է կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, հանդիսանալով տվյալ բնագավառում առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ընկերությունը սուրճի բարձրորակ հումք է ներկրում Նիկարագուայից, Կոլումբիայից, Ուգանդայից, Վիետնամից, Եթովպիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից՝ առաջարկելով հատիկավոր և լուծվող սուրճի ամենամեծ ընտրանին ՀՀ-ում: Ձեռնարկությանը պատկանող «ՉԱՅԿՈՖՖ» սուրճի և թեյի մասնագիտացված խանութ-սրահներում բացի սուրճից ներկայացված են նաև Գերմանիայից ներկրված թեյերի և աքսեսուարների լայն տեսականի: Վենդա ՍՊԸ-ն հանդիսանում է նաև մի շարք հանրաճանաչ սուրճ և քաղցրավենիք արտադրող ընկերությունների միակ ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսին են՝ «Tchibo» Գերմանիա, «Gullon» Իսպանիա, «Croco» Ռումինիա, «Roscafe» Ռուսաստան, «Davidoff» Շվեյցարիա, «Gunz», Ավստրիա, «Dori» Բրազիլիա , «Danesita» Պորտուգալիա, «Любимый Край» ՌԴ, «Milano» Լեհաստան, «Q - Chocolate» Բելգիա: Մենք վստահ ենք, որ ընկերության հաջողություններն ու բոլոր ձեռքբերումները իրականացվել են գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի և նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում