Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
16.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում մերչենդայզերների՝ մարքեթինգային թիմը համալրելու համար:

Պարտականություններ

  • ապրանքատեսականու պատշաճ դասավորվածության ապահովում վաճառակետերում՝ ըստ հաստատված ստանդարտների,
  • ապրանքատեսականու ռոտացիայի և առկայության վերահսկում խանութներում,
  • գնապիտակների առկայության և ճշգրտության հետևում,
  • անմիջական ղեկավարի կողմից պահանջվող առաջադրանքների իրականացում:

Պահանջներ

  • ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման հմտություններ,
  • կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն,
  • բանակցություններ վարելու հմտություն,
  • վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտվի առավելություն,
  • աշխատանքային փորձը նմանատիպ բնագավառում կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

  • ճաշարանի առկայություն,
  • ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
  • ծառայողական ավտոբուսի առկայություն,
  • 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում