Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

Դերժավա-Ս

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
13.07.2025

Նկարագրություն

  • Ապրանքների դասավորության ապահովում վաճառքի կետերում,
  • Մշտական իրազեկվածություն և հաշվետվության ներկայացում ապրանքի մնացորդի վերաբերյալ։

Պարտականություններ

  • Ապրանքի դասավորում վաճառքի կետերում,
  • Ըստ սահմանված աշխատանքային պլանի՝ այցելություն առանցքային, ցանցային և կարևոր նշանակություն ունեցող հաճախորդներին,
  • Ապրանքների առավել ամբողջական տեսականու ցուցադրության վերահսկում՝ համաձայն մերչենդայզինգի ստանդարտների, տեղաբաշխման և թարմացումների՝ գովազդային նյութերով և սարքավորումներով,
  • Ապրանքների ժամկետների նկատմամբ խիստ հետևողականություն,
  • Տեղեկատվության տրամադրում ապրանքի բավարար քանակի բացակայության մասին Վաճառքի պատասխանատուին,
  • Տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարությանը շուկայի վիճակի փոփոխությունների մասին։

Պահանջներ

Սեփական մեքենայի առկայությունը վարորդական վկայականի առկայությամբ պարտադիր է:

Որպես առավելություն կդիտարկվեն՝

  • Բարձրագույն կրթությունը,
  • Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը,
  • Սեփական մեքենայի առկայությունը (վարորդական իրավունքի առկայությամբ)։

Հավելյալ նշումներ

Կարող են դիմել և՛ աղջիկներ, և՛ տղաներ։

Աշխատանքը՝ Երևանում և մոտակա մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք)։

Ընկերության մասին
address
Հասցե
Հաղթանակի 1-ին փող․, 1/1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
1001+

Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում