
Մերչենդայզեր
C and F Co LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք քեզ, եթե դու՝
- Ունես մեքենա
- Փնտրում ես հետաքրքիր առօրյայով, ակտիվ աշխատանք
- Երիտասարդ ես (մինչև 30 տարեկան)
- Ունես աշխատելու մեծ ցանկություն
Ինչ է պահանջվում քեզանից՝
- Խանութների ցանցում ապրանքատեսականու առկայության,
- ցուցադրվածության, գնապիտակների առկայության
- վերահսկում,
- գործարար լավ հարաբերությունների հաստատում։
Անհրաժեշտ է՝
- Առավոտյան 9-ին մոտենալ ընկերություն,
- Քննարկել հանձնարարությունները, կազմել օրվա գրաֆիկ
- Դուրս գալ համապատասխան խանութներ,
- Վերադառնալ ընկերություն աշխատանքը ափոփելու համար։
✅Վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկուշաբթիից-ուրբաթ , 09։00-18։00։
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: