Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչանդայզեր

Քուիքսթաֆֆինգ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
04.12.2025

Նկարագրություն

«QuickStaffing» ընկերությունը փնտրում է մերչանդայզեր՝ իր գործընկեր խոշոր և լայն ճանաչում ունեցող միջազգային ընկերության համար։

Ընկերությունը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ և վաճառքով։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել վիզուալ մերչանդայզինգի գաղափարներ՝ համաձայն բրենդի նպատակների,
  • Իրականացնել այցեր սպասարկվող խանութ-սրահներ՝ վերահսկելու ապրանքների դասավորությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել փոփոխություն,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ ցուցադրությունները ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար,
  • Համագործակցել խանութ-սրահի մենեջերների, վաճառող-խորհրդատուների և տնօրենների հետ,
  • Կազմել այցերի և փոփոխությունների վերաբերյալ օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ,
  • Ներկայացնել հաշվետվություններ ընկերության ղեկավարներին,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի և հարակից ոլորտում կամ միջին մասնագիտական կրթություն՝ սերվիզի կամ վաճառքի ոլորտում,
  • Աշխատանքային փորձը որպես մերչանդայզեր կդիտվի որպես առավելություն, ինչպես նաև վաճառքի խորհրդատուի, խանութի մենեջերի կամ սուպերվայզերի փորձառությունը,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Excel, PowerPoint, Word),
  • Անգլերեն լեզվի լավ իմացություն (գրավոր և բանավոր)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից-ուրբաթ։

Աշխատանքի տեսակ՝ հիբրիդ։

Առավելություններ

  • Աշխատանք խոշոր միջազգային ընկերությունում,
  • Համագործակցության փորձ՝ Հայաստանի խոշորագույն էլեկտրոնիկայի ցանցային խանութների հետ,
  • Մասնակցություն միջազգային բրենդի կողմից կազմակերպվող վերապատրաստումներին (training-ներին),
  • Աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37493565403

QuickStaffing-ը հավաքագրման և աութսթաֆֆինգ ընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին։

Մենք մեծ փորձ ունենք աշխատելու թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ։

QuickStaffing-ի թիմը մասնագիտացած է տարբեր ոլորտներում և հաստիքներում համապատասխան թեկնածուներ գտնելու գործում՝ սկսած կրտսեր մասնագետներից մինչև ղեկավար պաշտոններ։

Մեր նպատակն է օգնել ինչպես փոքր, այնպես էլ մեծ բիզնեսներին հաղթահարել տաղանդների ներգրավման հետ կապված մարտահրավերները, ստեղծել կայուն և պրոդուկտիվ թիմեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում