Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր/Պատասխանատու

Foodpark By Downtown

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
23.08.2026

Նկարագրություն

Foodpark by Downtown ֆուդկորտ/ռեստորանը հրավիրում է աշխատանքի Մենեջեր/պատասխանատուի

  • Աշխատանքային շաբաթ՝ 6 օր,8 ժամյա

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել խանութի ամենօրյա աշխատանքը։
  • Ղեկավարել վաճառողների աշխատանքը, կազմել հերթափոխերը և վերահսկել աշխատանքային կարգապահությունը։
  • Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և լուծել առաջացած խնդիրները կամ բողոքները։
  • Վերահսկել ապրանքների ընդունումը, դասավորումը, պահպանման պայմանները և պիտանելիության ժամկետները
  • Կազմակերպել ապրանքների ժամանակին պատվիրումը և վերահսկել մնացորդները։
  • Վերահսկել գների, ակցիաների և ապրանքային պիտակների ճշտությունը։
  • Իրականացնել դրամական միջոցների հաշվառումը և ներկայացնել Տնօրինությանը։
  • Իրականացնել նոր աշխատակիցների ուսուցման և աշխատանքի կազմակերպման գործընթացը։
  • Հետևել խանութի մաքրությանը, սանիտարահիգիենիկ և անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • ՀՀ դրամարկղային և ՀԴՄ սարքերի օգտագործման կանոնների իմացություն։
  • Կանխիկ և անկանխիկ վճարումների իրականացման կարգի իմացություն։
  • Վաճառքի և հաճախորդների սպասարկման հիմնական սկզբունքների իմացություն։
  • Ապրանքների ընդունման, հաշվառման և գույքագրման գործընթացների իմացություն։
  • Պահեստի մնացորդների վերահսկման և պատվերների ձևավորման հիմունքների իմացություն։
  • Microsoft Office ծրագրերի (հատկապես Excel և Word) հիմնարար իմացություն։
  • 1C, MyPOS, AS Trade կամ այլ առևտրային/հաշվառման ծրագրերից օգտվելու հմտություն (կդիտվի որպես առավելություն)։
  • Հաշվետվությունների կազմման և տվյալների վերլուծության հիմնական հմտություններ։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Թիմի կառավարման և աշխատանքների կազմակերպման հիմնական գիտելիքներ։

Մենք ապահովում ենք

  • Էսթետիկ,ոգեշնչող և հարմարավետ աշխատանքային միջավայր
  • Ընկերական,աջակցող թիմ
  • Երեկոյան հերթափոխին տուն ճանապարհում,
  • Տարբեր հյուրասիրություններ,
  • Նվերներ հատուկ օրերի կապակցությամբ,
  • Տարբեր կորպորատիվ և թիմբիլդինգային միջոցառումներ,

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 099831111 հեռախոսահամարով

Ընկերության մասին
address
Հասցե
Isakov 11
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելելով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր մոտ կարող եք այցելել ինչպես համեղ նախաճաշելու,այնպես էլ աշխատանքային ընդմիջումն իրականացնելու,և երեկոյան մեր բազմատեսակ կերակրատեսակները վայելել ընտանեկան ընթրիք կազմակերպլու միջոցով,մեր ջերմ և հանգիստ միջավայրում: Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն:

Մեր կարևորագույն արժեքն է մարդկային ռեսուրսը:Առաջնորդվում ենք այս լոզունգով՝երջանիկ աշխատակից,երջանիկ հաճախորդ:Մեր համար շատ կարևոր է առողջ մթնոլորտն ու թիմային աշխատանքը:Մեր գերնպատակն է հասնել հաջողության մեր աշխատակիցների շնորհիվ,ովքեր ստեղծում են ոգևորիչ թիմային ոգի և անքակտելի կապ հաճախորդների ու մեր միջև:Մեր լավագույն թիմի շնորհիվ մենք ձգտում ենք ներգրավել հնարավորինս ավելի շատ հաճախորդներ,ովքեր կհայտնեն մեզ միայն իրենց գոհունակությունը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում