Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջերի օգնական

A.M.P GROUP

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
16.09.2026

Նկարագրություն

«A.M.P» ընկերությունը նոր թիմակից է փնտրում։

«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկների տեսականի։

Պարտականություններ

  • Աջակցել խանութ-սրահի մենեջերին սրահի առօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման գործում,
  • Օգնել խորհրդատու վաճառողներին զարգացնելու վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտությունները,
  • Անհրաժեշտության դեպքում սպասարկել և խորհրդատվություն տրամադրել գնորդներին՝ ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Հետևել վաճառքի գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և սպասարկման ստանդարտների պահպանմանը,
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել մենեջերին,
  • Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը, սրահի արտաքին տեսքին և ապրանքների ներկայացման ստանդարտների պահպանմանը,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, ճիշտ տեղադրմանը և համապատասխանությանը,
  • Աջակցել մենեջերին աշխատակիցների աշխատանքային գրաֆիկների և ընթացիկ առաջադրանքների կազմակերպման գործում,
  • Մասնակցել վաճառքի թիմի համար սահմանված օրական, շաբաթական և ամսական թիրախների իրականացման աշխատանքներին,
  • Օգնել թիմին հասնելու սահմանված վաճառքի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում մոտիվացնել աշխատակիցներին,
  • Վերահսկել աշխատակիցների կողմից ներքին կանոնների, սպասարկման և վաճառքի ստանդարտների պահպանումը,
  • Մենեջերի բացակայության դեպքում ապահովել խանութ-սրահի ընթացիկ աշխատանքների կազմակերպվածությունը՝ սահմանված լիազորությունների շրջանակում,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին, սեմինարներին և թեստավորումներին,
  • Վերլուծել վաճառքի ընթացիկ արդյունքները և անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել մենեջերին,
  • Աջակցել հաշվետվությունների պատրաստման և անհրաժեշտ տվյալների հավաքագրման գործընթացին,
  • Կատարել մենեջերի կողմից տրված այլ աշխատանքային հանձնարարություններ։

Պահանջներ

  • Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • Թիմում աշխատելու և աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • MS Office-ի իմացություն,
  • Պլանավորման և վերահսկման հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և տարբեր իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն,
  • Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և առաջնահերթությունները ճիշտ բաշխելու կարողություն,
  • Նախաձեռնողականություն և ակտիվ աշխատանքային մոտեցում,
  • Վաճառքի արդյունքների նկատմամբ պատասխանատու և նպատակաուղղված մոտեցում։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044777004

«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Diadora, Vagabond, Lotto բրենդների կոշիկների տեսականին։ Ընկերության առաջընթացի գրավականը նվիրված աշխատակիցներ են և մենք մշտապես ընդլայնվելով փնտրում ենք նոր տաղանդներ՝ մեզ միանալու և միասին զարգանալու համար։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում