Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր խանութ-սրահի (Penti)

«Ֆամի գրուպ» ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
22.08.2026

Նկարագրություն

«Ֆամի Գրուպը» Հայաստանի նորաձևության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է, որը ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող Penti, LC Waikiki, Cool Club, sela ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։

Մենք շարունակաբար զարգանում և ընդլայնվում ենք՝ մեր հաջողությունը կառուցելով հոգատարության, պրոֆեսիոնալիզմի, թիմային աշխատանքի և հաճախորդների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի վրա։

Penti խանութ-սրահի թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու և արդյունքամետ մենեջերի, ով կկարողանա առաջնորդել թիմը, կազմակերպել խանութ-սրահի արդյունավետ աշխատանքը և ապահովել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ։

Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատել, կարողանում եք ոգեշնչել թիմին և ցանկանում եք զարգանալ fashion retail ոլորտում, սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել խանութ-սրահի ամենօրյա աշխատանքը։
  • Վերահսկել խանութ-սրահի հիմնական վաճառքային ցուցանիշները և նպաստել դրանց բարելավմանը։
  • Կազմակերպել թիմի աշխատանքը, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը։
  • Ուսուցանել, մոտիվացնել և շարունակաբար զարգացնել թիմի անդամներին։
  • Աշխատակիցներին տրամադրել պարբերական և կառուցողական հետադարձ կապ։
  • Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր ստանդարտների պահպանումը։
  • Ժամանակին արձագանքել հաճախորդների բողոքներին, առաջարկներին և խնդրահարույց իրավիճակներին։
  • Վերահսկել ապրանքների համալրումը, դասավորվածությունը, գնապիտակների առկայությունը և խանութ-սրահի վիզուալ ստանդարտներին համապատասխանությունը։
  • Ապահովել դրամարկղային, աշխատանքային կարգապահության և ընկերության ներքին ընթացակարգերի պահպանումը։
  • Վերլուծել վաճառքների արդյունքները և ներկայացնել առաջարկներ դրանց աճի ու խանութ-սրահի աշխատանքի բարելավման վերաբերյալ։

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում։
  • Վաճառքների կազմակերպման և հաճախորդների սպասարկման սկզբունքների իմացություն։
  • Առաջնորդելու, թիմ ձևավորելու և աշխատակիցներին մոտիվացնելու կարողություն։
  • Հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակները կառավարելու հմտություններ։
  • Պլանավորելու, առաջնահերթությունները սահմանելու և միաժամանակ մի քանի գործընթաց վերահսկելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն և վաճառքային ցուցանիշների հետ աշխատելու պատրաստակամություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և արդյունքին ուղղվածություն։
  • MS Office ծրագրերի բազային իմացություն։
  • 1C ծրագրով աշխատելու հմտություն:
  • Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք զարգացող fashion retail ընկերությունում։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Արդյունքահեն բոնուսային համակարգ։
  • Ընկերության բրենդների խանութ-սրահներում կորպորատիվ զեղչ։
  • Մասնագիտական ուսուցման և զարգացման հնարավորություն։
  • Կարիերայի աճի հնարավորություն։
  • Վճարվող լրացուցիչ հանգստյան օր ծննդյան օրվա կապակցությամբ։
  • Կորպորատիվ միջոցառումներ։
  • Աջակցող և թիմային աշխատանքային միջավայր։

Հավելյալ նշումներ

Գտնվելու վայրը՝ Երևան, Penti խանութ-սրահ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում