Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր (վաճառքի ոլորտում)

Kharatyan Dental Shop

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
03.12.2025

Նկարագրություն

Kharatyan Dental Shop խանութ-սրահին անհրաժեշտ է մենեջեր (վաճառքի ոլորտում)՝ Կոմիտաս 59/6 հասցում աշխատելու համար, բարձ աշխատավարձով։

Մենք փնտրում ենք նախաձեռնող, պատասխանատու և կազմակերպված վաճառքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին և կաջակցի վաճառքի գործընթացների արդյունավետ կառավարմանը։

Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 15 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։

Պարտականություններ

  • Ապահովել կազմակերպության վաճառքի աճը,
  • Առաջարկել նոր մոտեցումներ վաճառքի խթանման համար,
  • Կազմել և ղեկավարությանը ներկայացնել օրական վաճառքի, ապրանքների շարժի և մնացորդների հաշվետվություններ,
  • Կառավարել վաճառքի թիմի աշխատանքը՝ ապահովելով բարձր սպասարկման մակարդակ,
  • Վերահսկել ապրանքների մուտք և ելք, ապահովել ապրանքաշրջանառության ճշգրիտ գրանցում,
  • Հետևել ապրանքային մնացորդներին և ժամկետներին, ներկայացնել լրացման առաջարկներ,
  • Ապահովել վաճառասրահում ապրանքների ճիշտ դասավորություն և ներկայացում,
  • Ապահովել, որ ժամկետանց կամ ոչ վաճառակիր ապրանքները ժամանակին դուրս գրվեն կամ փոխարինվեն,
  • Հսկել ապրանքների պատշաճ տեղաբաշխումն ու ցուցադրումը,
  • Վերլուծել շուկայի միտումները, մրցակիցների վարքը
  • Հաճախորդների բազայի վարում, հաշվետվությունների կազմում,
  • Նոր հաճախորդների ներգրավվում։

Պահանջներ

  • Համակարգչային գիտելիքների իմացությունը պարտադիր է,,
  • Աշխատանքային փորձը վաճառքի և կազմակեպչական ոլորտներում պարտադիր է,
  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Լինել գիտակից, ինքնավստահ և պարտաճանաչ,
  • Խնդրում ենք չզանգել պահանջներին չհամապատասխանելու դեպքում,
  • Ուսանողները չզանգեն։

Հավելյալ նշումներ

Համապատասխան անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ 093 339 239։

WhatsApp +37493 339 239

Առաջարկում ենք բարձր աշխատավարձ, բոնուսային համակարգ և կարերիայի զարգացման հնարավորություն։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-ից 19։00, շաբաթ՝ 9։30-ից 18։00, կիրակի՝ հանգստյան օր։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Երևան 0032, Մալաթիա -Սեբաստիա , Ջիվանու փ,տ, 24/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
093339239

Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 10 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում