Մենեջեր-վաճառող (ուհի)
Kharatyan Dental Shop
Նկարագրություն
Picasso խանութ-սրահը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցվող մենեջեր-վաճառողի (ուհու)։
Պարտականություններ
-
Խանութ-սրահի ամենօրյա աշխատանքի կազմակերպում և վերահսկում
-
Վաճառքի թիմի աշխատանքի համակարգում
-
Վաճառքների վերահսկում և արդյունքների ապահովում
-
Ապրանքների առկայության և համալրման վերահսկում
-
Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովում
-
Խանութ-սրահի կարգուկանոնի և աշխատանքային ստանդարտների պահպանում
Պահանջներ
-
Աշխատանքային փորձը պարտադիր է՝ առնվազն սպասարկման կամ վաճառքի ոլորտում
-
Մենեջերի կամ տվյալ ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
-
Լավ կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
-
Համակարգչային ծրագրերից օգտվելու կարողություն
-
Ռուսերենի իմացություն
-
Պատասխանատվություն, կարգապահություն և նախաձեռնողականություն
-
Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու կարողություն
Կարևոր
-
Ուսանողներ չեն դիտարկվում
-
Աշխատանքը հնարավոր չէ համատեղել ուսման կամ այլ աշխատանքի հետ
-
Պահանջվում է ամբողջական ներգրավվածություն և պատրաստակամություն աշխատելու նշված գրաֆիկով
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:30–20:00
- Շաբաթ՝ 09:30–19:00
- Կիրակի՝ հանգստյան օր
Աշխատավարձ՝ 300,000 դրամ + պրեմիա
Հասցե՝ Սաֆարյան 2/7, Նոր Նորք
Հեռ.՝ 093 06 10 45
Եթե ունեք սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ և փնտրում եք կայուն, երկարաժամկետ աշխատանք, սպասում ենք Ձեր զանգին։
Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 15 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։