
Մենեջեր (սրահի պատասխանատու)
MG Գրուպ
Նկարագրություն
MG սուպերմարկետների ցանցը փնտրում է փորձառու մենեջերներ/սրահի պատասխանատուներ։
Պարտականություններ
- Սրահում աշխատանքի վերահսկողություն,
- Գրաֆիկի կազմում,
- Դրամարկղի վերահսկողություն,
- Առաջացած խնդիրների արագ լուծում,
- Այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային համապատասխան փորձը պարտադիր է,
- Պատասխանատու, պարտաճանաչ, պունկտուալ,
- Կազմակերպչական, հաղորդակցության գերազանց հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա և 8-ժամյա հերթափոխային աշխատանք։
Հասցեներ՝ Ջրվեժ, Չարբախ, Արարատի մարզ՝ Հայանիստ, Արարատ։
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 24 MG սուպերմարկետի և 10 MG լավաշների ցանց, MG Toys խաղալիքների խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am