Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր (PINKO խ/ս)

TRENDX GROUP LLC

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
25.07.2026

PINKO-ն արդեն Հայաստանում է

Նկարագրություն

PINKO իտալական կանացի մոնոբրենդ խ/ս-ը փնտրում է փորձառու և պատասխանատու մենեջերի իր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Խանութի ընդհանուր գործառույթների կառավարում
  • Աշխատակիցների գրաֆիկների կազմում և վերահսկում
  • Աշխատակիցների աշխատանքի վերահսկում, մոտիվացում և գնահատում
  • Վաճառքների պլանավորման և իրականացման կազմակերպում
  • Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և բարելավման ռազմավարությունների մշակում
  • Բարձր որակի սպասարկման ապահովում խանութում
  • Բարդ կամ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում
  • Հաճախորդների բողոքների ընդունում և արագ լուծում
  • Նոր ապրանքների ընդունում, դասավորում և վաճառքի պատրաստում
  • Ապրանքների հաշվառում, պաշարների վերահսկում
  • Ապրանքների ճիշտ դասավորության և գնապիտակների առկայության ապահովում
  • Օրական, շաբաթական և ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում
  • Աշխատակիցների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ղեկավարությանը
  • Խանութի մաքրության, կարգ ու կանոնի վերահսկում
  • Տեխնիկական խնդիրների արագ արձագանքում և փոխանցում համապատասխան անձանց
  • Անվտանգության կանոնների պահպանում

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Համակարգչային լավ գիտելիքներ՝ MS Office, Excel (ցանկալի է՝ ՀԾ առևտուր ծրագրի իմացություն)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ միջինից բարձր

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձը ֆիքսված + բոնուսային համակարգ

Խնդրում ենք դիմել միայն այն թեկնածուներին, ովքեր համապատասխանում են վերը նշված բոլոր չափանիշներին։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ռեզյումեն նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Հյուսիսային պողոտա 11/42
address
Աշխատակիցների քանակ
16-50

«Տրենդէքս» ՍՊԸ-ն, հանդիսանալով PINKO, Karl Lagerfeld և Principe միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նպատակ ունի հայ սպառողին ներկայացնել ժամանակակից նորաձևության լավագույն օրինակները՝ համադրելով որակ, ոճ և գլոբալ փորձառություն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում