Մենեջեր - մերչենդայզեր
ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Նկարագրություն
Արսսուս Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է ակտիվ և պարտաճանաչ մերչնդայզերների։ Աշխատակիցը պատասխանատու է լինելու վաճառակետերում ապրանքատեսականու ամբողջականության և դասավորվածության ապահովման համար
Պարտականություններ
- Վաճառակետերում ապահովել ապրանքի պատշաճ դասավորվածություն
- Վաճառակետերում իրականացնել պրոմո ակցիաներ
- Հետևել գովազդային նյութերի առկայությանը վաճառակետերում
- Հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
- Հետևել վաճառակետերում ապրանքների ժամկետներին
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն
- Մեքենայի առկայությունը ցանկալի է
- Վարորդական իրավունքը պարտադիր է
«ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. և իրականացնում է շինարարական ապրանքների և նյութերի ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք, բավարարելով հաճախորդների բազմատեսակ պահանջները:
Ապրանքների տեսականին անընդհատ համալրվում կամ փոխարինվում է նոր և արդյունավետ տարբերակներով: Ունենք վաճառքի սեփական կետեր, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ: