Մենեջեր | Manager
Հոմեռ | Homer
Նկարագրություն
Վաճառքի մենեջերը պատասխանատու է ընկերության B2B գործընկերների (ճարտարապետներ, դիզայներներ, կառուցապատողներ, շինարարական ընկերություններ) ընդլայնման, նոր կապերի հաստատման և գործող գործընկերների հետ երկարատև ու արդյունավետ համագործակցության պահպանման համար:
Պարտականություններ
-
Գրագետ ներկայացնել ընկերությունը և խանութ-սրահներում առկա լայն տեսականին,
-
Ակտիվորեն ներգրավել նոր գործընկերներ՝ ընդլայնելով ընկերության շուկայական դիրքը,
-
Կազմակերպել և վարել պրոֆեսիոնալ բիզնես հանդիպումներ,
-
Մշտապես կապ պահպանել գործընկերների հետ, վերհանել նրանց կարիքներն ու խնդիրները, առաջարկել համապատասխան համալիր լուծումներ,
-
Ապահովել ընկերության ապրանքատեսականու և ծառայությունների ակտիվ վաճառքը,
-
Ներկա գտնվել ոլորտային միջոցառումներին, ցուցահանդեսներին և networking հանդիպումներին։
Պահանջներ
-
Ակտիվ վաճառքների առնվազն 2 տարվա փորձ և շինանյութի/վերանորոգման (կամ հարակից ոլորտների) իմացություն,
-
Բանակցություններ վարելու, գրագետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
-
Թիմում աշխատելու կարողություն,
-
CRM համակարգերի հետ աշխատանքի փորձի առկայություն,
-
Թվային մարքեթինգի և վաճառքի ժամանակակից գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-
Google Workplace/MS Office (հատկապես` sheets/excel-ի) իմացություն,
-
Ժամանակի արդյունավետ կառավարում և մի քանի նախագծեր զուգահեռ առաջ տանելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթը վեցօրյա է։
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: