
Մենեջեր-առաքիչ (van-seller) և փոխարինողներ
«Դիլի» կաթնամթերքի ընկերություն
Նկարագրություն
«Դիլի» կաթնամթերքի ընկերությանը անհրաժեշտ են մենեջեր-առաքիչներ (van-seller) Երևանում և հարակից մարզերում աշխատելու համար։
Պարտականություններ
- Պահեստից ապրանքների ստացում,
- Ապրանքների ապահով առաքում նախատեսված վաճառակետեր,
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում,
- Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրները շտկում, կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում,
- Արտադրանքի տեղափոխման ժամանակ անվտանգության և պահպանման կանոններին հետևողականություն:
Պահանջներ
- Տարիքը`մինչև 45,
- Սեռը`արական,
- Արագագործություն, հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցվելու ունակություն,
- Ազնվություն, պատասխանատվության զգացում,
- BC վարորդական իրավունքի առկայություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր` 06։00 - 14։00,
Աշխատավարձը` գործարքային (բարձր):
*Ընկերությունը տրամադրում է ավտոմեքենան։