Մենեջեր
ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ ՍՊԸ
Նկարագրություն
Ավանի ՇԱՀԱՎԵՏ սուպերմարկետը աշխատանքի է հրավիրում մենեջերի (հերթափոխով)։
Պարտականություններ
- Խանութի ընդհանուր գործառույթների կառավարում
- Աշխատակիցների գրաֆիկների կազմում և վերահսկում
- Աշխատակիցների աշխատանքի վերահսկում, մոտիվացում և գնահատում
- Բարձր որակի սպասարկման ապահովում խանութում
- Բարդ կամ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում
- Հաճախորդների բողոքների ընդունում և արագ լուծում
- Ապրանքների ճիշտ դասավորության և գնապիտակների առկայության ապահովում
- Խանութի մաքրության, կարգ ու կանոնի վերահսկում
- Տեխնիկական խնդիրների արագ արձագանքում և փոխանցում համապատասխան անձանց
- Անվտանգության կանոնների պահպանում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ
- Կազմակերպչական և հաղորդակցման լավ հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Պատասխանատվության բարձր զգացում և արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմում աշխատելու և խնդիրներ լուծելու հմտություններ
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա, հերթափոխով։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
Շահավետ սուպերմարկետների ցանցը գործում է 1999 թվականից։ Ցանցն ունի 3 մասնաճյուղ և շուրջ 100 աշխատակից։ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք մատչելի գներ, բարձր որակի և թարմ ապրանքներ, ինչպես նաև բարեհամբույր սպասարկում։ Մեր հիմնական արժեքներն են վստահությունը, որակը և հաճախորդակենտրոն մոտեցումը։