Մենեջեր
Բիբլոս Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Libananyan-ը փնտրում է ղեկավարման բարձր հմտություններով մենեջերի, ով կապահովի մասնաճյուղի աշխատանքի բնականոն ընթացքը և զարգացումը:
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի աշխատանքը, վերահսկել աշխատողների աշխատանքի որակը,
- Ուսումնասիրել և վերլուծել շուկայի զարգացման միտումները,
- Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը մասնաճյուղում,
- Օպերատիվ արձագանքել հյուրերի հարցերին, դժգոհություններին և առաջացող խնդիրներին՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ,
- Ապահովել սրահի և խոհանոցի արդյունավետ համագործակցությունը,
- Համակարգել մասնաճյուղի անձնակազմի աշխատանքը, աջակցել թիմին և վերահսկել ներքին կանոնկարգի պահպանումը:
Պահանջներ
- Horeca ոլորտում սրահի մենեջերի աշխատանքային փորձը պարտադիր է,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Ղեկավարման հմտություններ,
- Հաղորդակցման բարձր հմտություններ և արդյունավետ շփվելու կարողություն,
- Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամեր՝ 09:30-20:00
- Սնունդը հոգում է Ընկերությունը
ԲԻԲԼՈՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն Երևան քաղաքում ներկայանում է որպես Լիբանանյան մշակույթ կրող ընկերություն: Ընկերության մեջ ներառված է <<Բիբլոս>> ռեստորանը և <<Լիբանանյան շաուրմա>> արագ սննդի կետը, որը տարածված է Երևան քաղաքի տարբեր մասերում: Ընկերությունը առանձնանում է իր մշտապես թարմ և որակյալ սնունդով: