Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր

Պիստաշ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
01.11.2026

Նկարագրություն

«Պիստաշ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված մենեջերի՝ սուպերմարկետների հետ համագործակցությունը համակարգելու, պատվերներն ընդունելու և վճարումներին հետևելու համար։

Պարտականություններ

  • Պահպանել մշտական կապը սուպերմարկետների պատասխանատուների հետ։
  • Ընդունել, գրանցել և մշակել պատվերները՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը։
  • Համակարգել պատվերների ժամանակին առաքումը՝ համագործակցելով պահեստի և առաքման աշխատակիցների հետ։
  • Հետևել վճարման ժամկետներին և բանկային փոխանցումների կատարմանը, անհրաժեշտության դեպքում ուղարկել հիշեցումներ։
  • Հաշվապահության հետ ճշտել գործընկերների պարտքերի և վճարումների տվյալները։
  • Հետևել ապրանքների առկայությանը վաճառքի կետերում և նախաձեռնել անհրաժեշտ համալրումները։
  • Համակարգել վերադարձների, ապրանքների փոխանակման և պատվերների անհամապատասխանությունների լուծումը։
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ պատվերների, վաճառքների և չվճարված գումարների վերաբերյալ։
  • Զարգացնել գործող գործընկերների հետ համագործակցությունը և ներգրավել նոր վաճառքի կետեր։

Պահանջներ

  • Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ։
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրամասներին։
  • Միաժամանակ մի քանի գործընկերների և պատվերների հետ աշխատելու կարողություն։
  • Համակարգչային գիտելիքներ՝ մասնավորապես Excel-ի իմացություն։
  • Հայերենի գրագետ իմացություն, ռուսերենի իմացությունը՝ առավելություն։
  • Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման փորձը՝ ցանկալի։
  • Սուպերմարկետների կամ առևտրային ցանցերի հետ աշխատանքի փորձը՝ առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթից ուրբաթ

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
093586868

Պիստաշ ընկերութունը հանդիսանում է ապրանքներ ներմուծող և արտահանող ընկերություն:

Մեր գետնանուշները պատրաստվում են հետևյալ համերով՝

1. Աղի 🧂
2. Կծու🌶
3. Պանրային🧀
4. Վասաբի 🍱 🌶
5. Ծովախեցգետին🦐
6. Բեկոն🥓
7. Կարմիր իկռա🐟
8. Սմետան սոխ 🧅
9. Աջիկա 🌶
10. Միքս ⭐

Ունենք նաև առանց շաքարի շոկոլադների տեսականիներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Քանի տարվա աշխատանքային փորձ ունեք վաճառքների բնագավառում *

Այս դաշտը պարտադիր է

Որ սուպերմարկետների հետ եք համագործակցել: *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում