Մենեջեր
Ֆուդ Ֆեկտորի
Նկարագրություն
Food Factory-ն փնտրում է պատասխանատու և կազմակերպված մենեջերի, ով կկազմակերպի և կհամակարգի ընկերության ամենօրյա աշխատանքային գործընթացները։ Մենեջերը պատասխանատու կլինի պատվերների ընդունման, կայքի կառավարման, փաթեթավորման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև պահեստի, առաքման և մյուս բաժինների աշխատանքների համակարգման համար՝ ապահովելով արագ, ճշգրիտ և արդյունավետ աշխատանք։
Եթե ունեք հաշվետարի և կառավարման փորձ, սիրում եք կազմակերպված աշխատանք և պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել, ապա սիրով սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության ամենօրյա աշխատանքային և տեխնիկական գործընթացները։
- Կազմակերպել և վերահսկել ապրանքների փաթեթավորման գործընթացը։
- Ընդունել և մշակել կայքի միջոցով ստացված պատվերները։
- Կազմել և թարմացնել պատվերների ցուցակները։
- Կառավարել և թարմացնել ընկերության կայքը։
- Համակարգել պատվերների պատրաստման և առաքման գործընթացները։
- Համագործակցել մատակարարների, պահեստի և առաքման թիմի հետ։
- Վերահսկել պատվերների ժամանակին և ճիշտ կատարումը։
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։
- Կատարել ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ որպես մենեջեր սուպերմարկետում կամ հարակից ոլորտներում (սննդամթերքի, մատակարարման, լոգիստիկայի կամ մանրածախ առևտրի ոլորտներում) ։
- Կազմակերպչական և կառավարման բարձր հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Արագ որոշումներ կայացնելու և միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու կարողություն։
- Համակարգչային ծրագրերի և օնլայն հարթակների հետ աշխատելու հմտություններ։
- Թիմում արդյունավետ աշխատելու և թիմը համակարգելու կարողություն։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ 6/1
- Աշխատանքային ժամեր 8:00 - 16:30
Foodfactory ընկերությունը զբաղվում է գյուղ մթերքի մանրամեծածախ վաճառքով