Մենեջեր
Էսթետիկա ԴԵՆՏ ՍՊԸ
Նկարագրություն
Մեր ստոմատոլոգիական կլինիկան փնտրում է մենեջերի, ով կօգնի կազմակերպել կլինիկայի ամենօրյա անխափան աշխատանքը և կդառնա մեր թիմի կարևոր անդամը։
Պարտականություններ
- Կլինիկայի ադմինիստրատիվ աշխատանքների համակարգում
- Բժշկական պատվերների կազմակերպում և վերահսկում
- Գործընկերների և մատակարարների հետ արդյունավետ համագործակցություն
- Կլինիկայի ինստագրամյան էջի վարում և բովանդակության հրապարակումների կազմակերպում
Պահանջներ
- դիմորդը պետք է լինի կազմակերպված և պատասխանատու
- ունենա հաղորդակցման լավ հմտություններ
- կարողանա միաժամանակ աշխատել մի քանի առաջադրանքների հետ
- կարողանա ազատ հաղորդակցվել ռուսերեն և անգլերեն լեզուներով
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթիից շաբաթ՝ 10։00 - 19։00
«Էսթետիկա ԴԵՆՏ»-ը առաջատար ստոմատոլոգիական կլինիկաներից է, որտեղ համադրվում են ժամանակակից բժշկության լավագույն մոտեցումները, բարձր մասնագիտական մակարդակը և բուժառուի նկատմամբ անհատական հոգատարությունը։
Մեր կլինիկան հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և ապահովել արդյունավետ, անվտանգ բուժում։ Մենք հետևում ենք միջազգային ստոմատոլոգիական ստանդարտներին և մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները։
Մեր թիմը կազմված է փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր իրենց աշխատանքին մոտենում են մեծ պատասխանատվությամբ, սիրով և նվիրումով։ Յուրաքանչյուր այց մեզ համար անհատական պատմություն է, որտեղ առաջնայինը բուժառուի վստահությունն ու առողջությունն է։