Մենեջեր
Ֆլագման ռեստորան & կաֆե
Նկարագրություն
Եթե դուք սովոր եք ղեկավարել ուժեղ թիմ, ապահովել բարձրակարգ սպասարկում և աշխատել արդյունքի համար, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։ Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և առաջնորդի հատկանիշներով մասնագետի, ով կդառնա մեր թիմի կարևոր անդամը։
- Աշխատավայր՝ Երևան, Սայաթ-Նովա պողոտա 26/6
- Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ դրույք
- Աշխատավարձ՝ Բարձր, մրցակցային + բոնուսային համակարգ, քննարկվում է հարցազրույցի ընթացքում
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ռեստորանի ամենօրյա աշխատանքը։
- Ղեկավարել մատուցողների, բարմենների և մյուս աշխատակիցների աշխատանքը։
- Կազմել հերթափոխերի գրաֆիկները և վերահսկել դրանց իրականացումը։
- Ապահովել սպասարկման բարձր մակարդակ և հյուրերի գոհունակությունը։
- Վերահսկել կարգապահությունը, մաքրությունն ու սպասարկման ստանդարտների պահպանումը։
- Արագ և արդյունավետ լուծել ընթացիկ խնդիրները։
- Համագործակցել խոհանոցի, բարի և ղեկավարության հետ։
- Ներդնել նոր գաղափարներ՝ սպասարկման և վաճառքների բարելավման համար։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռեստորանի մենեջերի կամ ադմինիստրատորի պաշտոնում։
- Ղեկավարման և թիմ կազմակերպելու հմտություններ։
- Բարձր պատասխանատվության զգացում։
- Գերազանց հաղորդակցման ունակություններ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Սթրեսային իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Կարիերայի աճի հնարավորություն։
- Ժամանակակից և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
- Ընկերական և զարգացող թիմ։
Եթե կարծում եք, որ համապատասխանում եք նշված պահանջներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և միացեք FLAGMAN RESTAURANT-ի պրոֆեսիոնալ թիմին
Մենք ժամանակակից ռեստորան ենք Yerevan-ում, որտեղ կարևորում ենք բարձրակարգ սպասարկումը, որակյալ ուտեստները և հյուրերի անմոռանալի փորձը։ Մեր թիմը միավորում է իր գործին նվիրված մասնագետների, ովքեր ստեղծում են ջերմ մթնոլորտ և բարձր սպասարկման մշակույթ։ Մենք մշտապես զարգանում ենք և փնտրում ենք պատասխանատու, էներգիայով լի և պրոֆեսիոնալ աշխատակիցների, ովքեր ցանկանում են աճել ռեստորանային ոլորտում մեզ հետ։