Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
12.07.2026

Նկարագրություն

Եթե Դուք ունեք թիմ ղեկավարելու փորձ, սիրում եք դինամիկ աշխատանքային միջավայր, կարողանում եք արագ որոշումներ կայացնել և արդյունք ապահովել, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Մենք փնտրում ենք ուժեղ առաջնորդի, ով կկարողանա ոչ միայն կազմակերպել ռեստորանի անխափան աշխատանքը, այլ նաև նախաձեռնել նոր գաղափարներ, բարելավել գործընթացները և իր թիմի հետ միասին հասնել բարձր արդյունքների։

Պարտականություններ

  • Կառավարելու եք ռեստորանի ամենօրյա գործունեությունը՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում և արդյունավետ աշխատանք

  • Ղեկավարելու եք անձնակազմը՝ կազմելով գրաֆիկներ, վերահսկելով աշխատանքը և նպաստելով աշխատակիցների զարգացմանը

  • Ապահովելու եք հաճախորդների բարձր գոհունակությունը և արագ արձագանքելու եք առաջացող խնդիրներին

  • Վերահսկելու եք պաշարների, պատվերների և գույքագրման գործընթացները

  • Հետևելու եք սննդի, սպասարկման և ներկայացման որակի ստանդարտներին

  • Կառավարելու եք ֆինանսական ցուցանիշները, ծախսերը և շահութաբերությունը

  • Մասնակցելու եք մարքեթինգային նախաձեռնությունների, ակցիաների և վաճառքի խթանման գործընթացներին

  • Համագործակցելու եք խոհանոցի թիմի հետ՝ ճաշացանկի զարգացման և կատարելագործման ուղղությամբ

  • Առաջարկելու և իրականացնելու եք նորարարական լուծումներ ու բարելավումներ

Պահանջներ

  • Ռեստորանային ոլորտում կառավարման փորձ

  • Թիմ ղեկավարելու և զարգացնելու կարողություն

  • Բարձր մակարդակի բանակցային և հաղորդակցման հմտություններ

  • Վերլուծական մտածողություն և արդյունքներին ուղղված մոտեցում

  • Նոր մեթոդներ, գաղափարներ առաջարկելու և դրանք կյանքի կոչելու պատրաստակամություն

  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու կարողություն՝ փոփոխվող իրավիճակներում

  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Համեղ ընդմիջում
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Աջակցող և համագործակցային թիմային միջավայր
  • Ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու հնարավորություն

Ընտրության փուլեր

Փուլ 1 – Հարցազրույց Մարդկային ռեսուրսների ղեկավարի հետ և իրավիճակային թեստավորում

Փուլ 2 – Վերջնական հարցազրույց Ընկերության հիմնադրի հետ

Մեր ցանցի ընդլայնման շրջանակներում հավաքագրում ենք մենեջերների ինչպես գործող, այնպես էլ առաջիկայում բացվող նոր սրահների համար։ Փնտրում ենք առաջնորդների, ովքեր պատրաստ են իրենց փորձով և գաղափարներով նպաստել նախագծերի հաջող զարգացմանն ու բարձր արդյունքների ապահովմանը։

Ընկերության մասին
address
Հասցե
Քըրք Քըրքորյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում