Մենեջեր
Coffee House Company
Նկարագրություն
Կոֆե Հաուս ընկերությունը ամենամեծ և ամենաարագ զարգացող "takeaway" սրճարանների ցանցն է Հայաստանում՝ հիմնված 2015 թվականին: Այժմ այն ունի 45 մասնաճյուղ Երևանում և մարզերում:
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և բանիմաց ցանցային մենեջերի՝ մասնաճյուղերի անխափան աշխատանքի կազմակերպման նպատակով:
Պարտականություններ
- Իր ենթակայության ներքո աշխատող թիմակիցների աշխատանքի պլանավորում, կազմակերպում, և որակի վերահսկում
- Թիմակիցների հերթափոխերի և փոխարինելիության, արձակուրդների պլանավորում և կազմակերպում
- Թիմակիցների կարգապահության կառավարում, խրախուսանքների, տույժերի, առաջխաղացման առաջարկների ներկայացում
- Մասնաճյուղի ներքին և արտաքին սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանման կազմակերպում
- Աշխատանքային գործիքների, տեխնիկայի և սարքավորումների անվտանգ շահագործման և պահպանում կազմակերպում
- Ապահովել մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակի միջև արդյունավետ կապը
- Վերլուծել մասնաճյուղերի վաճառքները ըստ կատեգորիաների և առաջարկել ուղիներ ցանկալի պրոդուկտների վաճառքը խթանելու համար և այլն։
Պահանջներ
- Ղեկավարի հաստիքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ սննդի, առաքման կամ դինամիկ զարգացում ունեցող ոլորտում
- Վարորդական իրավունք և սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է
- Հաղորդակցման ճկուն հմտություններ
- Խնդիրներ բարձրաձայնելու և լուծելու կարողություն ու հաջողված փորձ
- Նախաձեռնողականություն
- Ֆինանսական գրագիտություն
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
- Ազնվություն
- Հումորի զգացումը և դրական միտվածությունը կդիտվեն որպես շատ մեծ առավելություն։
Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 50+ մասնաճյուղ Երևանում և մարզերում: