Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մեծածախ բաժնի դեղագետ-օպերատոր

Աստերիա

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
25.07.2026

Նկարագրություն

ԱՍՏԵՐԻԱ դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում մեծածախ բաժնի դեղագետ-օպերատորի։

Պարտականություններ

  • Մեծածախ կազմակերպություններից պատվերների ընդունում, ձևակերպում, գրանցում և համակարգում,
  • Պատվերների ստուգում և հաստատում մեծածախ գործընկերների հետ,
  • Ամենօրյա էլ․ նամակների ստուգում և դրանց պատասխանների ապահովում,
  • Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն,
  • Գործընկերների և/կամ հաճախորդների հեռախոսազանգերի ընդունում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • Հաճախորդներին գործող ակցիաների մասին տեղեկատվության տրամադրում,
  • Բաժնի ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • Դեղագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Պատասխանատվության զգացում,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ։
Ընկերության մասին
address
Հասցե
Նաիրր Զարյան 72/3
address
Աշխատակիցների քանակ
1-15

Աստերիա դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարկետինգային և առաջխաղացման ծառայություններ։

2011 թվականից ի վեր գործում է Աստերիա դեղատնային ցանցը, որը ևս մեկ քայլ մոտեցնում է մեզ դեպի մեր հաճախորդը։ Ներկայումս Աստերիա դեղատնային ցանցը ընդգրկում է 28 մասնաճյուղ: Մեզ հետ աշխատում են շուրջ 140 մասնագետներ։

Աստերիան առաջինն է հայաստանյան դեղագործական շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և Եվրոպական որոշ երկրներում, և արտադրված դեղերը բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով:

Աստերիան հանդիսանում է Նովարտիս Ֆարմայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ու հարավ կորեական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Աստերիան համարվում է Հայաստանում առաջատար ընկերություն հակաբիոտիկների ոլորտում:
Աստերիան ընդգրկված է հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկում երկար տարիներ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում