Մայրապետ
«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ
Նկարագրություն
Մարգարյան ծննդատան համար փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և փորձառու մայրապետի։
Պարտականություններ
-
Վիրահատարանի մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների վերահսկում։
-
Վիրահատարանի նախապատրաստում վիրահատություններին համապատասխան։
-
Բժշկական անձնակազմի հետ համագործակցություն։
-
Վիրահատարանի մաքրության, ախտահանման և կարգուկանոնի սահմանված ընթացակարգերի պահպանում։
-
Անհրաժեշտ պարագաների և նյութերի առկայության վերահսկում։
-
Սահմանված ներքին կանոնակարգերի և անվտանգության պահանջների պահպանում
Պահանջներ
-
Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է։
-
Պատասխանատվության բարձր զգացում։
-
Կազմակերպվածություն և ուշադիր մոտեցում աշխատանքին։
-
Թիմում աշխատելու կարողություն։
-
Սանիտարահիգիենիկ նորմերի իմացություն։
Երևանի սրտում գտնվող Մարգարյան ծննդատունը հիմնադրվել է 1931 թվականին՝ Մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա։ Իր գոյության ամբողջ պատմության ընթացքում կենտրոնը, հիրավի, փառավոր ուղի է անցել՝ մշտապես լինելով հանրապետության ծննդօգնության ծառայության առաջատար, մանկաբարձա-գինեկոլոգիական գիտության առաջամարտիկ և բժշկական կադրերի դարբնոց։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում ձևավորել է հարուստ ավանդույթներ՝ հիմնված գիտական և արհեստավարժ մոտեցման վրա, դրսևորելով հոգատար, հարգալից ու պատասխանատու վերաբերմունք յուրաքանչյուր կնոջը, հղիին, ծննդկանին և բուժառուին: