Մատուցող/մատուցողի օգնական ֆրանսիական ռեստորանում
Փոլ Հայաստան
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար փնտրում է մատուցողի/մատուցողի օգնականների:
Եթե սիրում ես շփումը մարդկանց հետ, կարևորում ես թիմային աշխատանքը և բարեհամբյուր ես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու մեր թիմին:
Պարտականություններ
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ վերաբերմունք,
- Իրականացնել սրճարան-ռեստորանի ստանդարտներին համապատասխան սպասարկում,
- Մենյուի տրամադրում և բացատրություն ըստ անհրաժեշտության,
- Ճշգրիտ պատվերների գրանցում,
- Պատվերների փոխանցում խոհանոց և բար։
Պահանջներ
- Բարեհամբյուր
- Թիմային
- Ոչ կոնֆլիկտային
- Ռուսերեն և անգլերեն բանավոր հաղորդակցման ունակություն,
- Հաղորդակցման բարձր հմտություններ, արագաշարժություն, հաճախորդամետ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 5 կամ 6 օրյա:
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։