Մատուցող / մատուցողուհի
Մարգ Ռեզորթ
Նկարագրություն
Մարգ Ռեզորթ նորաբաց հյուրատնային և ժամանցային համալիրը փնտրում է փորձառու մատուցողներ/մատուցողուհիններ: Աշխատանքային փորձը խիստ պարտադիր չէ: Պարտադիր է սովորելու ցանկությունը։
Պարտականություններ
- Հյուրերի ջերմ դիմավորում և բարձրակարգ սպասարկում
- Ճաշացանկի լիարժեք իմացություն, հյուրերին ճիշտ խորհրդատվության տրամադրում
- Պատվերների արագ և ճշգրիտ ընդունում ու մատուցում
- Աշխատանքային տարածքի և սեղանների մաքրության վերահսկում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը խիստ ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն
- Բարեկիրթ շփման հմտություններ և ժպիտով սպասարկելու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կոկիկ արտաքին
- Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) բազային իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Նախկին փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է։ Սկսնակ թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Մարգ Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացած են լեռնային մաքուր օդը, գետակների մեղմ կարկաչը, անտառային հեքիաթն ու այն ամենը, ինչը մարդուն հասցնում է ներքին խաղաղության: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, օգտվել բնության մեջ Ձեր ժամանցը կազմակերպելու տարբեր հնարավորություններից, ճաշակել մեր ռեստորանի համեղ ու էկոլոգիապես մաքուր սնունդը` միաժամանակ վայելելով չորս կողմից աչք շոյող բնության տեսարաններն ու հանգստությունը, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը:
Մեզ մոտ լինելով դուք կհամոզվեք, որ Լոռին չի ձևանում, այլ ներկայանում է իր ողջ հմայքով