Մատուցող | EM Sherif
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր Em Sherif լիբանյան ռեստորանում ունենք աշխատանքի նոր հնրավորություններ՝
Մենք համալրում ենք մեր թիմը նոր գործընկերներով՝ մատուցողներ:
Եթե սիրում ես մարդկանց, գնահատում ես հյուրընկալ միջավայրը, սպասարկումը և ունես թիմային էներգիա, ապա մենք սպասում ենք քեզ։
Պարտականություններ
Քո ամենակարևոր առաքելությունն է յուրաքանչյուր այցելուի օրը դարձնել ավելի հաճելի՝ քո հոգատար վերաբերմունքով, պրոֆեսիոնալ սպասարկմամբ և անկեղծ ժպիտով։
- Հաճախորդների բարեկիրթ ընդունելություն և սպասարկում,
- Մենյուների ներկայացում, պատվերների ընդունում և ճիշտ փոխանցում խոհանոցին,
- Տարածքի մաքրության և հաճելի մթնոլորտի պահպանում,
- Հաճախորդների հարցերին արագ ու քաղաքավարի արձագանքում:
Պահանջներ
Ի՞նչ ենք ակնկալում մեր թեկնածուներից
- Բաց և դրական հաղորդակցման հմտություններ,
- Ժպիտով սպասարկելու մշակույթ,
- Արագ կողմնորոշվելու կարողություն և նախաձեռնողականություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Նախընտրելի է փորձ՝ սրճարան/ռեստորան ոլորտում (մենեջերի համար՝ կառավարման փորձ),
- Անգլերեն և ռուսերեն բավարար բանավոր հաղորդակցման ունակություն:
Ի՞նչ ենք առաջարկում՝
- Անձնակազմի սնունդ,
- Երեկոյան ճանապարհում,
- Մրցունակ աշխատավարձ,
- Զարգացման հնարավորություն, սպասարկման թրեյնինգներ:
Ու եթե դու այն մարդն ես, ով հավատում է, որ սպասարկումն ուղղակի աշխատանքի տեսակ չէ, այլ վերաբերմունք՝ մենք սպասում ենք քեզ։
Հասցե՝ Աբովյան 8
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: