Մատուցող
Թումանյան Շաուրմա
Նկարագրություն
Մեր նախագծերի համար փնտրում ենք մատուցողների։
Սիրո՞ւմ ես մարդկանց հետ շփվել, ստեղծել հաճելի մթնոլորտ և ապահովել բարձրակարգ սպասարկում։ Եթե այո, ապա մենք փնտրում ենք հենց քեզ։
Պարտականություններ
-
Դիմավորել և ուղեկցել հյուրերին՛
-
Ներկայացնել ճաշացանկը, ուտեստներն ու խմիչքները
-
Օգնել հյուրերին կատարել լավագույն ընտրությունը
-
Իրականացնել հավելյալ վաճառքներ (խաչադիր և վրադիր վաճառքներ)
-
Ընդունել և համակարգ մուտքագրել պատվերները
-
Մատուցել պատվերները սահմանված ժամկետներում
-
Կազմակերպել հաշվի ներկայացման գործընթացը
-
Ապահովել սրահի, սեղանների և սպասքի պատշաճ վիճակը
-
Պահպանել մաքրության, հիգիենայի և սպասարկման բարձր չափանիշները
Պահանջներ
- Հաղորդակցման և հաճախորդամետ աշխատանքի հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու կարողություն
- Բարեհամբույր և կոկիկ արտաքին տեսք
- Սովորելու և զարգանալու ցանկություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ վարձատրություն
- Կայուն աշխատանք և մասնագիտական աճ
- Համեղ ընդմիջում
- Ընկերական և աջակցող թիմ
- Վերապատրաստումներ և զարգացման հնարավորություն
- Հարմարավետ և դրական աշխատանքային միջավայր
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: