Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մատուցող

Dargett Brewpub

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

Dargett Brewpub-ին անհրաժեշտ են մատուցողներ։

Պարտականություններ

  • Պատվերների ամրագրում,
  • Հաճախորդներին մենյուի մասին ամբողջական ինֆորմացիայի տրամադրում,
  • Ուտեստների մանրամասն ներկայացում,
  • Բարձրակարգ և բարեհամբյուր սպասարկում։

Պահանջներ

  • Ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կիրթ և գրագետ հաղորդակցվելու ունակություն,
  • Աշխատանքային փորձը ոլորտում ցանկալի է։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատունը Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի:

Մեր գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց Դառգետ գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած Դառգետ գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում:

Դառգետը շարունակում է լինել փոքր գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Մեր գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։

Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր Դառգետասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում