
Մատուցող
«Գրանդ Սպորտ» մարզահամալիր
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարեհամբույր, էներգիայով լի և պատասխանատու մատուցողի՝ միանալու մեր համալիրի հյուրընկալ թիմին։ Եթե ունեք սպասարկման փորձ կամ պարզապես ցանկություն աշխատել ակտիվ միջավայրում, ուրախ կլինենք տեսնել Ձեր հայտը։
Պարտականություններ
- Հյուրերի ողջունում և ուղղորդում դեպի սեղան, մենյուի տրամադրում,
- Մենյուի ներկայացում,
- Պատվերների ընդունում,
- Պատվերի ճշգրիտ գրանցում և փոխանցում խոհանոցին/բարին,
- Ժամանակին և պրոֆեսիոնալ մոտեցմամբ սննդի և խմիչքների մատուցում,
- Համակարգչային ծրագրում պավերի հավաքագրում, հաշվի տրամադրում հաճախորդին և գումարի մուտք դրամարկղ,
- Սպասարկման որակից հաճախորդների գոհունակության ապահովում,
- Բողոքների հետ աշխատանք,
- Մաքրության, սննդի անվտանգության ընթացակարգերի հետևում և պահպանում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը կդիտարկի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Հաճախորդների սպասարկման հմտություններ,
- Կնֆլիկտային իրավիճակների կանխարգելու և լուծելու հմտություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Գրազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Պատասխանատվություն,
- Սթրեսակայունություն,
- Թիմային աշխատանք,
- Բարեվարքություն։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ,
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին,
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
- Անվճար ուղևորափոխադրում (Մասիս),
- Անվճար ավտոկայանատեղի,
- Մատչելի գներով ճաշարան,
- Պարգևատրման համակարգ,
- Թիմային միջոցառումներ,
- Գումար ամուսնության կապակցությամբ,
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
- Վճարովի ամուսնական արձակուրդ,
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար,
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Զեղչեր այլ կազմակերպություններում։
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում: