Մատենավար/ադմինիստրատոր
Էտուալ-Ա
Աշխատավայր`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ, Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում, Տուրիզմ, Հյուրանոցներ
Նկարագրություն
Էտուալ-Ա հյուրանոցին անհրաժեշտ է մատենավար/ադմինիստրատոր։
Պարտականություններ
Մատենավարի գործառույթները․
- Կատարել ամրագրումներ,
- Կատարել անհատների ,խմբերի գրանցում և դուրս գրում,
- Ստանալ վճարումներ բանկային քարտով,
- Կատարել գիշերային աուդիտ,
- Հյուրերին տրամադրել տեղեկատվություն սենյակների, քաղաքի,հյուրանոցի մասին
- Հյուրի ցանկության դեպքում կազմակերպել տուրեր,
- Նախապես կոդավորել սենյակների պլաստիկ բանալիները և ստուգել դրանց պիտանելիությունը,
- Նախապես ապահովել սենյակների պլաստիկ բանալիների առկայությունը՝հյուրերի գրանցումն արագ իրականացնելու համար,
- Պատրաստ ունենալ հյուրերի գրանցման թերթիկները,
- Սպասարկել հյուրերին՝ հյուրանոցային չափանիշներին համապատասխան,
- Հաշվապահությանը ներկայացնել օրվավաճառքների հաշվետվությունները
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման լավ հմտություններ