Մատակարարման մասնագետ
Երվադա ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությունը ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում մատակարարման մասնագետի, ով պատրաստ է ակտիվ մասնակցել մատակարարման գործընթացների կազմակերպմանը, շուկայի ուսումնասիրությանը և անհրաժեշտ ռեսուրսների ժամանակին ու արդյունավետ ապահովմանը։
Մատակարարման մասնագետը կարևոր դեր ունի կազմակերպության անխափան գործունեության մեջ՝ ապահովելով որակյալ մատակարարում, օպտիմալ գներ և մատակարարների հետ կայուն համագործակցություն։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն և ապրանքների ու ծառայությունների առաջարկների վերլուծություն,
- Մատակարարների որոնում, ընտրություն և երկարաժամկետ համագործակցության զարգացում,
- Առևտրային առաջարկների և գնանշումների ստացում, համեմատում և գնահատում,
- Մատակարարման գործընթացների կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի կազմում,
- Մատակարարների հետ բանակցությունների վարում և պայմանների համաձայնեցում,
- Մատակարարման ժամկետների, պայմանների և որակի վերահսկում,
- Պահեստների և պահանջարկի պլանավորման աջակցություն (անհրաժեշտության դեպքում)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ (շինարարական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն),
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքներին,
- Լավ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00,
- Աշխատավարձ՝ 200 000–300 000 ՀՀ դրամ (կախված փորձից և հմտություններից),
- Կայուն աշխատանք, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Աշխատանքի վայր՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան (Արցախի պողոտա 28/15)։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/