Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մատակարարման և գնառաջարկների մասնագետ (հեռավար-ներառական պաշտոն)

HAY DEVELOP

Քաղաք` Հեռավար
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Տենդեր
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու և ճշգրիտ Մատակարարման և գնառաջարկների մասնագետի, ով կաշխատի հեռավար ձևաչափով՝ նախապատվությունը տալով այն անձանց, ովքեր ունեն հաշմանդամություն կամ շարժունակության սահմանափակում։

Թեկնածուն պարբերաբար կստանա շինանյութերի ցանկ (օրինակ՝ սալիկներ, պատուհաններ, ներկեր և այլն) և պատասխանատու կլինի շուկայի համակողմանի ուսումնասիրության, մատակարարների ընտրության և լավագույն առաջարկների համեմատության համար։

Պարտականություններ

  • Վերլուծել մատակարարման պահանջները՝ ըստ տրված ցանկերի,
  • Ուսումնասիրել տեղական շուկան և կապ հաստատել շինանյութի մատակարարների հետ,
  • Կազմակերպել հեռավար գնառաջարկներ և հավաքագրել տվյալներ,
  • Պատրաստել համեմատական հաշվետվություններ՝ ներկայացնելով ամենալավ 5 տարբերակը ըստ գնի, որակի և մատակարարի վստահելիության,
  • Համագործակցել ընկերության ներսում գործող մատակարարման թիմի հետ՝ վերջնական հաստատման համար:

Պահանջներ

  • Լավ վերլուծական և հետազոտական հմտություններ,
  • Շինանյութերի վերաբերյալ տարրական պատկերացում (կտրամադրվի նախնական ներգրավում և ուսուցում),
  • Տիրապետում Microsoft Excel կամ Google Sheets ծրագրերին,
  • Հաղորդակցման հմտություններ հայերենով (անգլերեն և ռուսերեն՝ ցանկալի),
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն և ինքնուրույն աշխատանք կատարելու ունակություն,
  • Կայուն ինտերնետ և համակարգիչ՝ հեռավար աշխատանքի համար:

Հավելյալ նշումներ

  • Ներառական, աջակցող և հարմարեցված հեռավար աշխատանքային միջավայր,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ հստակ շաբաթական առաջադրանքներով,
  • Մրցունակ աշխատավարձ՝ կախված աշխատանքի ծավալից և արդյունավետությունից,
  • Երկարաժամկետ համագործակցության հնարավորություն:
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

Իջևանատուն ՓԲԸ-ն անշարժ գույքի ոլորտում առաջատար շինարարական ընկերություն է, որն իրականացնում է բարձրակարգ բնակելի և առևտրային նախագծեր ամբողջ Հայաստանում։ Ընկերությունն ունի նաև սոցիալական պատասխանատվության և ներառականության բարձր մշակույթ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում