
Մատակարարման բաժնի վարորդ
Նեկա ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և ակտիվ վարորդ՝ կահույքի արտադրամասի առաքումներն ու մատակարարումները կազմակերպելու համար։
Պարտականություններ
- Առաքել գնված ապրանքներն ու նյութերը ներքին շուկայից՝ արտադրական բաժիններ
- Անհրաժեշտության դեպքում կատարել գնումներ. գտնել և ձեռք բերել պահանջվող ապրանքներն ու նյութերը
- Տեղափոխել պատրաստի արտադրանքը պահեստից կամ արտադրամասից՝ դեպի պատվիրատու
- Տեղափոխել մոնտաժման թիմն ու գործիքները՝ տեղադրման և սպասարկման նպատակով
- Համաձայնեցնել առաքման երթուղիները բաժնի ղեկավարի և լոգիստիկի պատասխանատուի հետ
- Հետևել մեքենայի տեխնիկական վիճակին և փաստաթղթերի թարմացված լինելուն
Պահանջներ
- Միջին կամ մասնագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա բեռնափոխադրման փորձ՝ ցանկալի է կահույքի ոլորտում
- Կահույքի արտադրության հետ կապված նյութերի և կցամասերի իմացություն
- Վարորդական վկայական (B և C կարգ)
- ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների և տարածքային կողմնորոշման լավ իմացություն
- Պատասխանատվություն, ճշգրտություն, կազմակերպվածություն և իրավիճակային կողմնորոշման հմտություն
- Բարեկիրթ շփում պատվիրատուների հետ
NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։