Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասնաճյուղի մենեջեր

MaryClinic

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
21.12.2026

Նկարագրություն

MaryClinic ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնը իր նորաբաց մասնաճյուղի արդյունավետ գործունեությունը կազմակերպելու և զարգացնելու համար փնտրում է նախաձեռնող, կազմակերպված և փորձառու մենեջերի։Մասնաճյուղը գտնվում է նորակառույց Գրիբոյեդով պարկ թաղամասի առաջին հարկում՝ Գրիբոյեդով 17 հասցեում։

Պարտականություններ

  • Մասնաճյուղի ամենօրյա աշխատանքի և ընդհանուր կարգուկանոնի կազմակերպում ու վերահսկում,
  • Ադմինիստրատորի և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքի համակարգում և վերահսկում
  • Բժիշկների աշխատանքային գրաֆիկների և հոսքերի արդյունավետ կազմակերպում,
  • Սպասարկման որակի մշտական վերահսկում և կլինիկայի ստանդարտների պահպանման ապահովում,
  • Բուժառուների հետ հարաբերությունների կարգավորում, կոնֆլիկտային իրավիճակների արագ և կառուցողական լուծում,
  • Բուժառուներին բուժման և ֆինանսական պլանների ներկայացում, բանակցությունների վարում,
  • Կլինիկայի ներքին բժշկական ծրագրի և CRM համակարգի վարման վերահսկում, հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ կառավարման, թիմի համակարգման կամ սպասարկման որակի վերահսկման ոլորտում (բժշկական կամ ստոմատոլոգիական ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Բանակցային հմտություններ, բուժման և ֆինանսական պլանները գրագետ ու համոզիչ ներկայացնելու ունակություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի խոսակցական իմացություն՝ օտարերկրյա բուժառուների հետ ազատ շփվելու համար,

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ ֆիքսված աշխատավարձ + արդյունքներից (KPI) կախված բոնուսային համակարգ,
  • Կլինիկայի բոլոր ծառայություններից օգտվելու 20% զեղչ ինչպես աշխատակցի, այնպես էլ նրա անմիջական ընտանիքի անդամների համար,
  • Զարգացում և թիմ. Մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների հովանավորում կլինիկայի կողմից, կորպորատիվ թիմբիլդինգներ և աջակցող աշխատանքային միջավայր,
  • 6-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից շաբաթ)՝ հերթափոխային գրաֆիկով՝ 10:00-19:00 և 12:00-21:00

Ընկերության մասին
address
Հասցե
Առնո Բաբաջանյան փողոց 49/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 44 305050

"MaryClinic"-ը ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոն է: Բժշկական ոլորտում է արդեն 23 տարի: Ունի երկու մասնաճյուղ՝ Երևանում և Մարտունիում։ Երևանում՝ Կոմիտաս պողոտայում շուտով կբացվի նաև կլինիկայի 3-րդ մասնաճյուղը։

Կլինիկան համալրված է մասնագիտական ժամանակակից տեխնիկայով (համակարգչային տոմոգրաֆ, Zumax ատամնաբուժական մանրադիտակներ, ներբերանային սկաներ, 3D պրինտեր, թվային ռենտգեն՝ RVG, ZOOM 4, ցենտրիֆուգեր), ինչը թույլ է տալիս աշխատանքում ապահովել առավել արդյունավետ և որակյալ մոտեցումներ:

Ունի սեփական թվային ատամնատեխնիկական լաբորատորիան (CAD/CAM, CEREK, արտաբերանային սկաներ )։

Կլինիկայի թիմում աշխատում են ավելի քան 35 մասնագետներ ՝ իմպլանտոլոգներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգ, բուժքույր-ասիստենտներ, ուղեկցող մենեջերներ, տեխնիկներ, մարքետինգի բաժին։

Մեր մասնագետները մշտապես մասնակցել ու մասնակցում են տեղական և միջազգային համագումարների ու կոնֆերանսների՝ կատարելագործելով իրենց գիտելիքներն ու փորձը։

Կլինիկայում մատուցվում են միայն բարձրորակ ծառայություններ․ ատամների էսթետիկ ռեստավրացիաներ, վինիրներ, լյումինիրներ, ամբողջական և ցիրկոնային կերամիկաներ, փափուկ հյուսվածքների և ոսկրային պլաստիկաներ, All on 4, All on 6 իմպլանտացիաներ, ատամներ 1 օրում՝ իմպլանտների անմիջական ծանրաբեռնմամբ ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում