Մասնաճյուղի մենեջեր
HAMP
Նկարագրություն
HAMP-ը փնտրում է մասնաճյուղի մենեջեր (Megamall)
Փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող մենեջերի, ով կկազմակերպի մասնաճյուղի ամենօրյա աշխատանքը և հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։
Հիմնական պարտականություններ
- Մասնաճյուղի ամենօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
- Աշխատակիցների աշխատանքի, կարգապահության և սպասարկման որակի վերահսկում։
- Նոր աշխատակիցների ուսուցում
- Պատվերների, առաքումների և ապրանքների համալրման, գործընթացների վերահսկում։
- Հաճախորդների բողոքների և աշխատանքային խնդիրների կարգավորում։
- Վաճառքի, ապրանքային մնացորդների և այլ օպերացիոն ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
Պահանջներ
- Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ (սննդի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
- Iiko ծրագրի իմացությունը պարտադիր է,
- Կազմակերպչական և հաղորդակցման լավ հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է։
- Պատասխանատվության բարձր զգացում և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Թիմում աշխատելու և խնդիրներ լուծելու հմտություններ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։
Hamp-ը Երևանի յուրահատուկ ֆասթֆուդ բրենդներից է, որը գործում է 2024 թվականից։ Մենք ստեղծում ենք փոքրիկ, բայց մեծ տպավորություն թողնող բուրգերներ և տակոներ՝ համադրելով որակյալ բաղադրիչները, յուրահատուկ համերն ու ժամանակակից մոտեցումը։