Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասնաճյուղի մենեջեր

Փոլ Հայաստան

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-600,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
23.08.2026

Նկարագրություն

Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու մասնաճյուղի մենեջերի, ով իր փորձով կնպաստի մասնաճյուղի զարգացմանը:

Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ միայն ղեկավարել, այլ ստեղծել, հարստացնել ձեր փորձը ֆրանսիական մշակույթով ու նոր հմտություններով, միացիր Paul Armenia-ին՝ ուր համաշխարհային բրենդը ստեղծում է պատմություն:

Պարտականություններ

  • Համակարգել և կառավարել սրճարանի/ռեստորանի օպերացիոն դաշտը,
  • Կազմակերպել պատվերների գրանցման և ներմուծման գործընթացը,
  • Ապահովել սպասարկման բարձր ստանդարտների և ներքին կանոնակարգերի պահպանում,
  • Օպերատիվ ու արդյունավետ արձագանքել հյուրերի հարցերին, առաջարկներին և բողոքներին՝ ապահովելով նրանց գոհունակությունը,
  • Հետևողական լինել ռեստորանի գույքի և սարքավորումների տեխնիկական վիճակին,
  • Պարբերաբար ստուգել սպասարկող անձնակազմի համապատասխանությունը աշխատանքին,
  • Կազմակերպել և վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքային գրաֆիկները, կարգապահությունը,
  • Վերահսկել ապրանքների և անհրաժեշտ պարագաների առկայությունը, մասնակցել մատակարարումների կազմակերպմանը,
  • Հետևել աշխատանքային և սպասարկվող տարածքի մաքրությանը,
  • Ընդունել օրվա առևտրի ամփոփ հաշվարկը,
  • Աջակցել նոր աշխատակիցների ընտրության, ադապտացման և վերապատրաստման գործընթացներին, վերապատրաստել թիմին Paul ստանդարտների համաձայն:

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սրճարանի/ռեստորանի մենեջերի կամ ղեկավար պաշտոնում,
  • Թիմ ղեկավարելու և արդյունավետ կազմակերպելու հմտություններ,
  • Բարձր հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու կարողություն,
  • Արագ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ռեստորանային օպերացիոն գործընթացների լավ իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը պարտադիր է,
  • Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն, ռեստորանային IIKO ծրագրով աշխատելու փորձը պարտադիր է,
  • Նախաձեռնողականություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա աշխատանքային գրաֆիկ։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Abovyan 8
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 41 100204

«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում