Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասնաճյուղի մենեջեր

Փոլ Հայաստան

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-600,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
02.07.2026

Նկարագրություն

Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու մասնաճյուղի մենեջերի, ով իր փորձով կնպաստի մասնաճյուղի զարգացմանը: Եթե ուզում եք հարստացնել ձեր փորձը ֆրանսիական մշակույթով ու նոր հմտություններով, ապա ճիշտ ժամանակն է միանալ մեր թիմին:

«Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ միայն ղեկավարել, այլ ստեղծել․ միացիր Paul Armenia-ին՝ ուր համաշխարհային բրենդը ստեղծում է պատմություն»

Պարտականություններ

  • Համակարգել և կառավարել ռեստորանի օպերացիոն դաշտը,
  • Ապահովել ռեստորանում սպասարկման բարձր մակարդակ,
  • Հետևողական լինել հաճախորդների կողմից կատարված մեկնաբանություններին՝ ապահովել հաճախորդների գոհունակության բարձր ցուցանիշ,
  • Արդյունավետ և գրագետ արձագանքել հաճախորդների դժգոհություններին,
  • Հետևողական լինել ռեստորանի գույքի և սարքավորումների տեխնիկական վիճակին,
  • Պարբերաբար ստուգել սպասարկող անձնակազմի համապատասխանությունը աշխատանքին,
  • Կազմակերպել և վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքային գրաֆիկները,
  • Հետևել աշխատանքային և սպասարկվող տարածքի մաքրությանը,
  • Ընդունել օրվա առևտրի ամփոփ հաշվարկը,
  • Կազմակերպել պատվերների գրանցման և ներմուծման գործընթացը,
  • Վերապատրաստել թիմին Paul ստանդարտների համաձայն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ HORECA ոլորտում (առնվազն 2 տարվա),
  • Ղեկավարման և առաջնորդման կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Լեզուների իմացություն
  • Բարձր պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 - օրյա աշխատանքային գրաֆիկ։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Abovyan 8
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 41 100204

«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում