
Մասնաճյուղի կառավարիչ (Վանաձոր)
"MOGO" UCO LLC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացիա ունեցող, նորարար, գերազանց կազմակերպչական, նախաձեռնողական, հաղորդակցման հմտություններ ունեցող թեկնածուի ՛՛Վանաձոր՛՛ մասնաճյուղի ընթացիկ գործունեության ղեկավարման ու վերահսկման ապահովման համար։ Մասնաճյուղի կառավարիչը պատասխանատու է Ընկերության ապրանքանիշի ու ծառայությունների պատշաճ ներակայացման, հաճախորդների ներգրավման աշխատանքների, արդյունավետ և համալիր սպասարկման ապահովման և նշված գործընթացներին առնչվող ընթացիկ խնդիրների կարգավորման համար:
Պարտականություններ
- Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում, ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և ըստ նշանակության տեղաբաշխում,
- Հաճախորդների արդյունավետ սպասարկման ապահովում, հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ վերահսկողության իրականացում,
- Ընկերության վարկային գործառնությունների համապատասխանության ապահովում Ընկերության կողմից սահմանված նպատակներին, ռազմավարությանը և ՀՀ օրենսդրության պահանջներին,
- Մասնաճյուղի վարկային պորտֆելի կառավարում, դրա արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- ՀՀ օրենսդրության, Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր իրավասության շրջանակներում այլ գործառույթների իրականացում՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից 1-ը՝ ղեկավար պաշտոնում,
- Բանկային/վարկային օրենսդրության իմացություն,
- Կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Բիզնես հաղորդակցման էթիկա, բանակցային գերազանց հմտություններ,
- Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն, ռազմավարական մտածողություն, ֆինանսական ռիսկերը գնահատելու կարողություն,
- Լարված պայմաններում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն, MS Office (LSoft-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն:
Հավելյալ նշումներ
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: