
Մաշկավեներաբան
«Վարդանանց» ՆԲԿ
Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, մեկօրյա վիրաբուժության բաժանմունք:
Աշխատանքային նվազագույն ժամերը՝ շաբաթական 40 ժամ։
Վարձատրություն՝
մասնագետի գործունեությունից մուտքերի գումարի 30%-ը՝ երաշխավորված ամսական աշխատավարձ` ոչ պակաս 225.000 մինչև 450․000 ՀՀ դրամ՝ կախված մասնագետի կլինիկակական հմտություններից և բուժման արդյունքներից։
Սոցփաթեթ՝
- առողջության ապահովագրություն
- մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
- մեկ շաբաթ հանգիստ Դիլիջանում
- աշխատանքային ժամերին՝ անհատական թարգմանիչ:
Պահանջներ՝
- առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
- հիմնական կլինիկական ուղեցույցների իմացություն և կիրառում
- անգլերենի կամ ռուսերենի իմացություն։
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, «թեմա» (subject) դաշտում նշելով «Մաշկաբան»:
- Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2605 համարով։
- Մեր մասին մանրամասն՝ այստեղ։
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։