Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարզադպրոցի համակարգող - գանձապահ

Ուրարտու ֆուտբոլային ակումբ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
22.03.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ուրարտու Ֆուտբոլային ակումբին շտապ անհրաժեշտ է մարզադպրոցի համակարգող - գանձապահ, ով միանալով մեր թիմին կապահովի ծառայությունների մատուցման բարձր որակը:

Պարտականություններ

1.Վճարովի թիմերում հանդես եկող սաների վարձավճարների ընդունում/ Գումարի ընդունում, գումարի ստուգում, գումարի հանձնում հաշվապահություն/

2. Ժամանակին և ստույգ ներկայացնել հաշվապահությանը վճարումների մասին ամբողջական հաշվետվությունները

3. Դրամարկղի համապատասխանության ապահովում

4. Վճարովի համակարգում մարզվող սաների պաշտոնեական ներկայացուցիչներին անհրաժեշտության դեպքում տրամադրել ամբողջական տեղեկություն իրենց երեխաների վարձավճարների մասին (հեռախոսազանգերի կամ անմիջական եղանակով)

5. Կատարել նոր դիմող սաների տվյալների հավաքագրում, ըստ տարիքային խմբերի դասսակարգում՝ հետագայում այդ տվյալները համապատասխան տարիքային խմբի մարզիչներին փոխանցելու նպատակով

6. Պատասխանել հեռախոսազանգերին՝ տրամադրելով տեղեկություն ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մասին

7. Պաշտոնից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

  • Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն,
  • հաշվապահական մինիմալ գիտելիքների իմացություն
  • MS Office (Word, Excel, PowerPoint)–ի իմացություն;
  • Հստակ ձևակերպված պարզ և բարեկիրթ խոսք (ռուսերեն, անգլերեն գիտելիքներ),
  • Թիմային աշխատանքի կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն
  • Ցանկալի է աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում;
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, համբերատարություն;

Հավելյալ նշումներ

Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին

Ընկերության մասին
address
Հասցե
Ջիվանու փող. 2, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
060445712

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: Առաջին անունը եղել է «Բանանց», անվանակոչվել է հիմնադրի` Սարգիս Իսրաելյանի հարազատ գյուղի անունով: 2019 թվականի օգոստոսին ակումբը անվանափոխվել է և հանդես է գալիս «Ուրարտու» անվամբ: 2013/14 մրցաշրջանում «Ուրարտուն» առաջին անգամ արժանացավ Հայատանի չեմպիոնի տիտղոսին: 1992, 2007 և 2015/16 մրցաշրջաններում «Ուրարտուն» դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2014 թվականին նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Ավելի մանրամասն։ http://fcurartu.am/am/history

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում