Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթոլոգ / զանգերի կենտրոնի աշխատակից

Կոնսիերժ Թրավել ԱՄ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
12.07.2025

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է մասնագիտական բազային գիտելիքներով, նախաձեռնող և ստեղծարար մտքով մարքեթոլոգի, ինչպես նաև զանգերի կենտրոնի աշխատակից (գիշերային հերթափոխ)։

Եթե ունեք հաճախորդների հետ աշխատելու փորձ կամ ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները այս ոլորտում, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

Ի՞նչ ենք մենք տրամադրում

Մենք առաջարկում ենք ամուր և երկարաժամկետ համագործակցություն, աշխատել պրոֆեսիոնալ և ոգեշնչող թիմի հետ, ինչպես նաև հնարավորություն մասնագիտական զարգացման և առաջխաղացման։

Ի՞նչ ենք մենք ակնկալում

Մենք փնտրում ենք պատասխանատու և նորարարական մտածողություն ունեցող մասնագետի, ով պատրաստ է սովորել և հաղթահարել մարտահրավերները արագ փոփոխվող միջավայրում։

Աշխատանքային պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարության պլանավորում,
  • Մարքեթինգային հետազոտությունների իրականացում,
  • Հետազոտություններից ստացված տվյալների վերլուծություն,
  • Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում,
  • Հետաքրքիր կոնտենտի մշակում,
  • Ընկերության էջերի առաջխաղացման ծրագրերի հետևում և իրականացում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ հեռախոսազանգերի միջոցով կապ հաստատել (մուտքային և ելքային զանգեր),
  • Տրամադրել լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն ընկերության ծառայությունների, առաջարկների մասին,
  • Լսել հաճախորդների հարցերը, խնդիրները կամ առաջարկությունները և ապահովել դրանց ճիշտ ու արագ լուծումը,
  • Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ հաճախորդների պահանջները բավարարելու նպատակով,
  • Վարել և մշտապես թարմացնել հաճախորդների տվյալների բազան:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հստակ և հասկանալի խոսք, հայերեն լեզվի գերազանց տիրապետում (Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • Տեխնիկական գիտելիքներ՝ MS Office և CRM համակարգերի հետ աշխատելու համար,
  • Սոցիալական մեդիայի գործիքների տիրապետում,
  • Վերլուծական միտք և նախաձեռնողականություն,
  • Ստեղծագործականություն,
  • Բանակցային հմտություններ։

Հավելյալ նշումներ

Զանգերի կենտրոնի աշխատակից անհրաժեշտ է գիշերային հերթափոխով աշխատելու համար։

CONCIERGE TRAVEL AM ընկերությունը հանդիսանում է բազմաֆունցիոնալ տուր օպերատոր Հայաստանում և առաջարկում ենք տուրեր ողջ Հայաստանի տարածքով, ինչպես նաև կոնսիերժ ծառայություններ Հայաստանի և Կովկասի տարածքում։ Հավաքելով մեր ամբողջ փորձն ու գիտելիքները, ստեղծել ենք հուսալի գործընկեր, Ձեր ճամփորդությունը անմոռանալի և հուսալի դարձնելու համար։ Կազմակերպում ենք շրջագայություններ ողջ Հայաստանի տարածքում՝ ծանոթացնելով հայկական մշակույթին, ավանդույթներին, գինեգործությանը։ Մեր մասնագետները կփորձեն բավարարել ամենաքմահաճ հաճախորդների կարիքները՝ դարձնելով շրջագայությունը էլ ավելի հետաքրքիր և անմոռանալի։ Բոլոր նրանց համար, ովքեր սիրահար են խմբակային շրջագայությունների, ապա մեր հմուտ մասնագետները կազմել են տուր փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրը կբավարարեն ցանկացածի հետաքրքրքասիրությունը։ Արդեն իսկ գործող տուր օպերատորներին, պատրաստ ենք առաջարկելու մեր ծառայությունները, աջակցելու տուրիստական ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը։ Մեր գործունեության կարևոր մասն է կազմում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջխաղացումը և զարգացումը։
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում